2020 թվականի հոկտեմբերի առաջին օրերին Արցախում իրավիճակը ծանր էր։ Հոկտեմբերի 3-ին շփման գծի հարավային հատվածում ճեղքվեց բնագիծը, ադրբեջանական զինված ուժերը խորանում էին հայկական զորքերի թիկունք։
Պատերազմի մասին այս անգամ խոսել ենք Արցախի հանրապետության պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ:
«Ամենաշատ զոհերը առաջին օրը ունեցանք՝ հրամանատարը զոհվեց, տեղակալը՝ վիրավորվեց, ինքնասպան եղավ». 44-օրյա պատերազմ․ ինչու՞ պարտվեցինք
Ամենակոնսերվատիվ տվյալներով՝ պատերազմին ադրբեջանական կողմից մասնակցել է թուրքական բանակի 80 սպա, որոշ՝ էլի լուրջ աղբյուրներում այդ թիվն անցնում է 1000-ը։
Ադրբեջանական ուժերը խորացրել են ճեղքումը։ Երկու շաբաթում նրանք հասել են Ասկերանի շրջանի Մոշխմհատ, Մադաթաշեն, Ակնաղբյուր գյուղերի հարակից տարածքներ։